Բ ՕՐԵՆՔ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ17 Դատի ժամանակ չպետք է ազդվեք որևէ մեկից։ Ինչպես դատում եք փոքրին, այնպես էլ դատեք մեծին։ Ոչ մեկից մի՛ վախեցեք, որովհետև դատը Աստծուն է պատկանում։ Իսկ եթե որևէ խնդիր ձեր ուժից վեր է, կհանձնեք ինձ, և ես կլսեմ այն”։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ17 Դատաստան անելիս աչառություն չանեք, փոքրին լսե՛ք մեծի նման, ոչ մի մարդուց բնավ մի՛ վախեցեք, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ի՛նձ ներկայացրեք, և ես կլսեմ այն”։ Տես գլուխը |
Նրանք եկան և նենգամտորեն հարց էին տալիս Հիսուսին ու ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։