Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 21:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք"։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 21:38
16 Խաչաձեւ Հղումներ  

Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին և ասացին. “Սա է ժառանգը, սպանենք սրան, որպեսզի ժառանգությունը մերը լինի”։


Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։


Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ՝ ասելով. “Իր եղբորը սպանողին հանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբոր արյան փոխարեն և քո ժառանգորդին վերացնենք”։ Նրանք ուզում են հանգցնել իմ հույսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ հետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։


Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։


Վերջապես նրանց մոտ ուղարկեց իր որդուն և ասաց. «Թերևս իմ այս որդուց ամաչեն»։


Եվ նրան բռնեցին, այգուց դուրս հանեցին և սպանեցին։


Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո և Սողոմոն որդուդ կյանքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ