Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիմոն Պետրոսը նրան նշան արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիմոն Պետրոսը նրան նշան արեց, որ հարցնի, թե ո՛ւմ մասին է ասում։ |
Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։
Նրանք նշան էին անում մյուս նավակի մեջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնելու։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ լցվեցին սուզվելու աստիճան։
Նա ձեռքով լռելու նշան էր անում նրանց։ Պատմեց, թե Տերն իրեն ինչպե՛ս հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս ամենի մասին լո՛ւր տվեք Հակոբոսին և եղբայրներին»։ Այնուհետև ելավ գնաց այլ տեղ։
Պողոսը ոտքի կանգնեց, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դուք՝ մյուսներդ, որ պաշտում եք մեկ Աստծուն, լսե՛ք.
Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ձեռքով նշան արեց ժողովրդին։ Երբ կատարյալ լռություն տիրեց, խոսքն ուղղեց ժողովրդին եբրայեցիների լեզվով ու ասաց.