Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 1:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Երբ դուրս եկավ, նրանց հետ չէր կարողանում խոսել, և իմացան, որ տաճարում տեսիլք էր տեսել։ Նա նշաններով էր խոսում նրանց հետ և մնում էր պապանձված։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 1:22
8 Խաչաձեւ Հղումներ  

Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու։ Դու նրանց համար իբրև հանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետև նրանք դառնացնող ժողովուրդ են։


Իսկ ժողովուրդն սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։


Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։


Նշան արեցին նրա հորը, թե ի՛նչ կկամենա նրան կոչել։


Սիմոն Պետրոսը նրան նշան արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։


Նա ձեռքով լռելու նշան էր անում նրանց։ Պատմեց, թե Տերն իրեն ինչպե՛ս հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս ամենի մասին լո՛ւր տվեք Հակոբոսին և եղբայրներին»։ Այնուհետև ելավ գնաց այլ տեղ։


Ամբոխից ոմանք բազմությունից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը և կամենում էր պատասխանել ամբոխին։


Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ձեռքով նշան արեց ժողովրդին։ Երբ կատարյալ լռություն տիրեց, խոսքն ուղղեց ժողովրդին եբրայեցիների լեզվով ու ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ