Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նրանք նշան էին անում մյուս նավակի մեջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնելու։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ լցվեցին սուզվելու աստիճան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Մյուս նավի մեջ գտնվողներին նշան էին անում, որ գան իրենց օգնելու։ Նրանք եկան և երկու նավերն այնքան լցրին, որ սուզվում էին։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 5:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Եթե տեսնես, որ քո ընկերոջ գրաստն ընկել է ծանր բեռան պատճառով, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ միասին բարձրացրե՛ք այն։


Մարդը լկտիությամբ բոզանոց է գնում։ Մոտիկ բարեկամը լավ է հեռավոր եղբորից։


Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։


Երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռվում էին։


Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».


Ապա Բառնաբասը գնաց Տարսոն՝ Սողոսին փնտրելու,


Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը։


Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ինձ հետ Ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի ու իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ