Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 12:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Նա ձեռքով լռելու նշան էր անում նրանց։ Պատմեց, թե Տերն իրեն ինչպե՛ս հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս ամենի մասին լո՛ւր տվեք Հակոբոսին և եղբայրներին»։ Այնուհետև ելավ գնաց այլ տեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նա ձեռքով նշան արեց նրանց, որ լուռ մնան, և պատմեց, թե ինչպե՛ս Տերն իրեն բանտից հանեց։ Եվ ասաց. «Սրա մասին հայտնե՛ք Հակոբոսին ու եղբայրներին»։ Ապա դուրս ելավ և ուրիշ տեղ գնաց։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 12:17
28 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ձեռքով նշան արեց ժողովրդին։ Երբ կատարյալ լռություն տիրեց, խոսքն ուղղեց ժողովրդին եբրայեցիների լեզվով ու ասաց.


Ամբոխից ոմանք բազմությունից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը և կամենում էր պատասխանել ամբոխին։


Պողոսը ոտքի կանգնեց, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դուք՝ մյուսներդ, որ պաշտում եք մեկ Աստծուն, լսե՛ք.


Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ մտավ. եկան նաև բոլոր երեցները։


Նրանց լռելուց հետո Հակոբոսը, խոսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսե՛ք ինձ։


Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ սեղան էր նստում առանց խտրություն դնելու, իսկ նրանց գալուց հետո սկսեց առանձնանալ և իրեն հեռու պահել հեթանոսներից՝ վախենալով թլփատվածներից։


երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։


Առաքյալներից ուրիշ մեկին չտեսա, բացի Հակոբոսից՝ Տիրոջ եղբորից։


Այնուհետև երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր առաքյալներին։


Եվ Հիսուսն այնուհետև համարձակ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց անապատին մոտակա մի վայր՝ մի քաղաք, որի անունն էր Եփրաիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։


Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։


Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախե՛ք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ այնտեղից էլ հալածեն, փախե՛ք դեպի մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի նախքան Մարդու Որդու գալուստը։


Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։


Պողոսն ու Շիղան, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ մխիթարեցին նրանց ու մեկնեցին։


Սիմոն Պետրոսը նրան նշան արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։


Եվ վերստին գնաց Հորդանանի մյուս կողմը, որտեղ նախկինում Հովհաննեսն էր բնակվում և մկրտում. և Հիսուսն այնտեղ էլ մնում էր։


Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։


Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։


Օրհնեցե՛ք Տիրոջը խոստովանությամբ, Սաղմո՛ս երգեք նրան օրհնությամբ։


Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ նրանով գայթակղվում էին։


Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար).


Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը։ Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։


Եվ երբ առավոտ եղավ, զինվորների մեջ մեծ խռովություն ընկավ, թե արդյոք Պետրոսն ի՛նչ եղավ։


Եվ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչև Ապփիոսի հրապարակը և Երեք կրպակները։ Պողոսը, նրանց տեսնելով, գոհություն տվեց Աստծուն ու քաջալերվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ