ՀՈՎԵԼ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեզ եմ աղաղակելու, Տե՛ր, որովհետև հուրը ոչնչացրեց անապատի գեղեցկությունը, և բոցն այրեց ագարակի բոլոր ծառերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քե՛զ եմ աղաղակում, ո՛վ Տեր, քանզի կրակը լափել է անապատի արոտները, և բոցն այրել է դաշտի բոլոր ծառերը։ |
Երկրագործությունը դադարեց, որովհետև հողն առանց անձրևի մնաց. մշակներն ամոթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։
Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։
Սգացե՛ք լեռների վրա և ողբացե՛ք անապատի բլուրների վրա, աղաղակե՛ք, որովհետև դրանք ամայացան. այլևս մարդիկ չեն անցնում այդ տեղերով, և չեն լսվում անասունների ձայները։ Երկնային թռչուններից մինչև անասունները բոլորը զարմացան ու գնացին։
Նրա առջևից լափող կրակ է, նրա հետևից՝ բորբոքված բոց. նրա առջևում երկիրը որպես վայելչության դրախտ է, իսկ նրա հետևում՝ ավերված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։
«Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։
Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը, և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։
Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։