Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎԵԼ 2:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նրա առջևից լափող կրակ է, նրա հետևից՝ բորբոքված բոց. նրա առջևում երկիրը որպես վայելչության դրախտ է, իսկ նրա հետևում՝ ավերված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Նրանց առաջից կրակը պիտի լափի, և նրանց ետևից բոցը պիտի այրի, երկիրը նրանց առաջ Եդեմի դրախտի պես է, բայց նրա ետևից՝ ամայի անապատ, այո, ոչինչ չի ազատվելու նրանցից։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎԵԼ 2:3
21 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։


Աստված դրախտը տնկեց Եդեմում՝ արևելքում, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։


«Նրանց կվտարեմ այն բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչի, և այդ երկիրը կավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինի, որ ելնի և դառնա. ընտիր երկիրն ավերակ դարձրին»։


Մորեխը ծածկեց ողջ երկիրը, և երկիրն ապականվեց։ Կերավ երկրի ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել էին կարկուտից։ Եգիպտացիների ողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրա։


Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։


Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը, և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։


ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, ավերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում եք, սրով կործանելու են։


Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ Եվ անօրենություններս քավի՛ր քո առատ գթությամբ։


Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։


Հիշեց Հակոբին իր ողորմությամբ, Իր ճշմարտությամբ՝ տունն Իսրայելի։ Եվ երկրի բոլոր ծագերը տեսան մեր Աստծու փրկությունը։


Տիրոջ զայրույթի ու բարկության հետևանքով համայն երկիրը կրակի պիտի մատնվի, ժողովուրդն էլ հրով կիզվածի պես պիտի լինի։ Մարդ իր եղբորը չի խղճալու,


քաղցից նա պիտի շրջվի դեպի աջ, պիտի շրջվի դեպի ձախ, որ ուտի, բայց պիտի չհագենա՝ մինչև իսկ իր բազուկների միսն ուտելով։


ավերակ էր դարձնում ողջ աշխարհը, քանդում նրա քաղաքները, գերիներին ազատ չէր թողնում”։


Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանա, և այնտեղ դալար բույս չի լինելու.


Եվ ասելու են. “Ավերված երկիրը փարթամ պարտեզ է դարձել, իսկ ավերակ, կործանված ու քանդված քաղաքները՝ ամրացած ու բնակեցված”։


Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հավաքվի այնպես, ինչպես մեկը, որ մորեխ է հավաքում փոսից. այդպես էլ ծաղրելու են ձեզ։


Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ