Եթե մեղանչեն քո դեմ (քանի որ չկա մարդ, որ չմեղանչի), և նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, և գերեվարողները նրանց գերեվարեն դեպի թշնամու հեռավոր կամ մոտիկ երկիրը,
ՀՈԲ 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ճշմարտապես գիտեմ, որ դա այդպես է. ինչպե՞ս կարող է մարդ արդար լինել Տիրոջ առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Գիտեմ, որ իրոք այդպես է. մարդս Աստծու առաջ ինչպե՞ս կարդարանա։ |
Եթե մեղանչեն քո դեմ (քանի որ չկա մարդ, որ չմեղանչի), և նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, և գերեվարողները նրանց գերեվարեն դեպի թշնամու հեռավոր կամ մոտիկ երկիրը,
Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու արդար ես և ճշմարիտ, որովհետև չոչնչացրիր մեր զավակին, այլ մեր զավակն ու արմատը մնացին մինչև այսօր, և արդ մենք մեր անօրենություններով կանգնած ենք քո առաջ և չենք կարողանում բարձրացնել մեր գլուխները և կանգնել քո առջև, որովհետև բազմացան մեր անօրենությունները, և մեր չարիքները մեր գլուխներից ավելի վեր բարձրացան»։
Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։
Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։
Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։