Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 3:20
24 Խաչաձեւ Հղումներ  

գիտենք, որ մարդ չի փրկվել Օրենքի հրահանգները կատարելով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հանդեպ հավատով և ոչ թե Օրենքի հրահանգների կատարումով, որովհետև ոչ ոք չի արդարանալու Օրենքից բխող գործերով։


և այն ամենից, որոնցից չկարողացաք Մովսեսի օրենքով արդարանալ, նրանով կարդարանա նա, ով հավատում է։


որովհետև ընդունում ենք, որ մարդն արդարանում է հավատով, օրենքի գործերից անկախ։


որովհետև ես Օրենքի միջոցով մեռա Օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծու համար։


Քանի որ Օրենքը բարկություն է առաջ բերում։ Բայց որտեղ Օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։


Ինչո՞ւ. որովհետև հիմնվեց ոչ թե հավատի, այլ Օրենքի գործերի վրա, քանի որ նրանք գայթակղության քարի վրա սայթաքեցին,


Բայց Օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը, որովհետև որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ։


Աբրահամին և նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղավ ոչ թե Օրենքի, այլ հավատի արդարության միջոցով,


Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։


Դուք, որ ուզում եք Օրենքով արդարանալ, Քրիստոսից կտրված եք, շնորհից զրկված։


Քանի որ մինչև Օրենքը մեղքը կար աշխարհում, բայց մեղքը նկատի չի առնվում, քանի դեռ օրենք չկա։


Տիրոջը հուսաց Իսրայելը Այսուհետև մինչև հավիտյան։


որովհետև ոչ թե Օրենքը լսողներն են արդար Աստծու առաջ, այլ Օրենքը կատարողները պիտի արդարացվեն։


Եթե անգամ իր սրբերին չի հավատում, ու երկինքը նրա համար անարատ չէ,


որովհետև պատվիրանը մեղքի առիթ դարձավ, խաբեց ինձ և նրանով էլ սպանեց։


Մահվան խայթոցը մեղքն է, մեղքի զորությունը՝ Օրենքը։


քանզի Օրենքը կատարյալ ոչինչ չարեց,- և նրա տեղ մտավ լավագույն մի հույս, որով մոտենում ենք Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ