ՀՈԲ 34:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե նա լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել։ Եթե նա երեսը ծածկի, ո՞վ կարող է նրան տեսնել։ Մի ազգի համար թե մի մարդու՝ մեկ է. |
ինչպես եղել է այն օրերից ի վեր, երբ Իսրայելի՝ իմ ժողովրդի վրա դատավորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից։ Քեզ մեծ տուն պիտի դարձնեմ։
Հապա եթե նա այսպես դատ անի, էլ ո՞վ կլինի, որ դիմադարձի, որովհետև նա ինչ որ կամեցել, այն էլ արել է։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, Եվ չկա մեկը, որ բարություն գործի։
Քառասուն տարի ջանացի այդ ազգի համար և ասացի. «Միշտ մոլորված են սրտով Ու ճանապարհներս չճանաչեցին»։
Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունն անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան։
Իսկ եթե լինեն ազգեր ու թագավորություններ, որոնք չենթարկվեն բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորին, անմիջապես իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահվամբ պիտի այցելեմ,- ասում է Տերը,- մինչև որ ոչնչացվեն նրա ձեռքով։
Ես եմ արածեցնելու հոտերս, ես եմ հանգիստ տալու նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”։ Տերը՝ Աստված, այսպես է ասում.
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։