Ագարը տվեց Տիրոջ անունը, որ խոսեց իր հետ. «Դու ես Աստվածը, որ նայեցիր ինձ»։ Եվ ասաց. «Դեմ հանդիման տեսա նրան, ով երևաց ինձ»։
ՀՈԲ 31:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինքը չէ՞ միթե, որ պարզ տեսնում է իմ ճանապարհը ու հաշվի առնում քայլերս բոլոր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չէ՞ որ նա իմ ճանապարհները տեսնում է և իմ բոլոր քայլերը հաշվում։ |
Ագարը տվեց Տիրոջ անունը, որ խոսեց իր հետ. «Դու ես Աստվածը, որ նայեցիր ինձ»։ Եվ ասաց. «Դեմ հանդիման տեսա նրան, ով երևաց ինձ»։
քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
ինքն ամեն բան երկնքի ներքո տեսնում է անձամբ։ Քանի որ գիտի ամեն ինչ, որ արարել է աշխարհի վրա՝
Իր աչքը չի կտրի արդարից, և ով որ իր առաջ լինի, թագավորների հետ գահին է բազմելու. նրանց հաղթական է դարձնելու և բարձրացնելու։
Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողությունից չեն թաքնվել, ոչ էլ նրանց անիրավություններն են ծածկվել իմ աչքերի առաջ։
խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։
Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։