ՀՈԲ 28:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարձրություններ և խորություններ չեն կարող նրա հետ մրցել. Իմաստությունն ավելի՛ կարևորիր, քան ամենաթաքնված բաները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բուստն ու բյուրեղը չեն էլ հիշվի. իմաստության գինը մարգարիտներից առավել է։ |
Առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա չար ոչինչ, որ հակառակ կանգնի նրան։ Հայտնի է բոլորին, ով մերձեցել է նրան, հարգի համարվող ամեն բան չունի արժեքը նրա։
Նրանց ուխտավորները, որոնք մաքուր էին, ձյան պես սպիտակ, կաթի պես անարատ, փայլուն ինչպես շափյուղա, ակնեղեն, իրենց հատուցման ժամանակ
Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով,
Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ՝ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր նրա գարշելի և անմաքուր պոռնկությամբ։
Եվ չեն լինելու քեզնից ստացվող բեռները ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամեն փայտ, փղոսկրե ամեն անոթ, ազնիվ փայտից, բրոնզից, երկաթից և մարմարից ամեն անոթ,
Եվ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձև մարգարիտներից. ամեն դուռ մեկ մարգարտից էր։ Եվ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու։