Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 31:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 31:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։


Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։


Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։


Առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա չար ոչինչ, որ հակառակ կանգնի նրան։ Հայտնի է բոլորին, ով մերձեցել է նրան, հարգի համարվող ամեն բան չունի արժեքը նրա։


Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կանեմ քեզ համար, որովհետև իմ ժողովրդի ողջ տոհմը գիտի, որ դու առաքինի կին ես։


Կա ոսկի և բազում արտեր, բայց իմաստուն շուրթերն են պատվական անոթ։


որը փնտրեց հոգիս, բայց ես չգտա. հազարի մեջ մի տղամարդ գտա, բայց կին ամենևին չգտա։


Իմաստությունը թանկագին քարերից լավ է, և ոչ մի թանկարժեք բան չարժե նրան։


Բարձրություններ և խորություններ չեն կարող նրա հետ մրցել. Իմաստությունն ավելի՛ կարևորիր, քան ամենաթաքնված բաները։


Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստությամբ և շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարո։


Իմաստուն կանայք կառուցում են իրենց տները, իսկ անզգամները կործանում իրենց ձեռքերով։


Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ