15 Կա ոսկի և բազում արտեր, բայց իմաստուն շուրթերն են պատվական անոթ։
15 Ոսկի և շատ գոհարեղեն կա, բայց պատվական զարդեր են իմաստնախոս շրթունքները։
Իմաստուն խոսքերը լսող ականջների համար շարված ոսկե գինդ և պայծառ սարդիոն են։
Իմաստությունը թանկագին քարերից լավ է, և ոչ մի թանկարժեք բան չարժե նրան։
Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու։
Իմաստությունը ավելի ցանկալի է, քան ոսկին, Զգոնությունը ավելի ցանկալի է, քան արծաթը։
Իմաստունների շուրթերը շաղ են տալիս իմաստություն, իսկ անմիտների սրտերը չեն կարող հաստատ լինել։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։
Առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա չար ոչինչ, որ հակառակ կանգնի նրան։ Հայտնի է բոլորին, ով մերձեցել է նրան, հարգի համարվող ամեն բան չունի արժեքը նրա։
Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։
Գնորդն ասում է. «Վա՜տ է, վա՜տ է», բայց հեռանալիս պարծենում է իր գնումով։
Հանի՛ր նրա հանդերձը, ով երաշխավորեց օտարին և հյուրընկալեց նրան։
որպեսզի բարի խորհուրդները պահես։ Քեզ եմ պատվիրում իմ շուրթերի իմաստությունը։
Խրա՛տ ձեռք բերեք և ոչ թե արծաթ, գիտություն և ոչ թե ընտիր ոսկի։