Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նրանց ուխտավորները, որոնք մաքուր էին, ձյան պես սպիտակ, կաթի պես անարատ, փայլուն ինչպես շափյուղա, ակնեղեն, իրենց հատուցման ժամանակ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նրա ազնվականները ձյունից մաքուր էին, կաթից սպիտակ էին. մարմնով բուստերից կարմիր էին, շափյուղայի պես էր նրանց տեսքը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Սովփերի ոսկու հետ չի դրվի այն նժարի վրա, ոչ էլ պատվական եղնգաքարի ու շափյուղայի։


Բարձրություններ և խորություններ չեն կարող նրա հետ մրցել. Իմաստությունն ավելի՛ կարևորիր, քան ամենաթաքնված բաները։


Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը, Քո արքայական մեծ վայելչության փառքերը։


Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։


և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։


Եղբորորդին իմ սպիտակ է ու բոսոր՝ ընտրված բյուրավորներից,


Ոսկյա խարիսխների վրա հաստատված մարմարյա սյուներ են սրունքները նրա։ Տեսքը նրա նման է Լիբանանի ընտիր եղևնափայտի,


որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի,


որովհետև դու ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց մոր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայելը փղշտացիներից»։


Նա ինձ ասաց. “Ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես, արդ գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց իր մոր արգանդից մինչև իր մահվան օրը”»։


նա ամեն ինչ սրտանց պատմեց նրան և ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետև Աստծու ուխտավոր եմ ես իմ մոր արգանդից, իսկ եթե մազերս կտրեմ, իմ զորությունը կգնա ինձնից, ես կտկարանամ և կդառնամ բոլոր մարդկանց պես»։


Հեսսեն մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան։ Նա խարտյաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ Տերը Սամուելին ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր Դավթին, քանի որ նա է լավը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ