ՀՈԲ 22:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե նա, ով բարձունքում է ու նայում է, չի տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտավանությամբ զգեստավորվածներին խոնարհեցրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե Աստված երկնքի բարձրերում չէ։ Աստղերի բարձրությա՛նը նայիր. ի՜նչ բարձր են։ |
Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։