Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 11:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Կգտնե՞ս Տիրոջ հետքերը, կամ Ամենակալի հաստատած սահմաններին կարո՞ղ ես վերահասու լինել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Կարո՞ղ ես Աստծու խորհուրդը գտնել կամ Ամենակարողին ամբողջապես հասկանալ։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 11:7
23 Խաչաձեւ Հղումներ  

Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։


Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։


Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, Որովհետև նրանք չեն կարող փրկել։


Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը


Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում. նրա իմաստությունն անքննելի է։


Տրտնջացին Աստծուց և ասացին. «Մի՞թե կարող է Աստված սեղան պատրաստել անապատի մեջ։


Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։


որ կատարում է մեծ ու անքննելի, փառավոր ու հրաշակերտ գործեր, որոնք թիվ ու հաշիվ չունեն,


Իսկ արդ, «Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, որ կարողանա խրատ տալ նրան» (Ես. 40.13)։ Սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։


Բայց Աստված մեզ հայտնեց այն իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծու խորությունը։


Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։


Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։


Մի՞թե նա, ով բարձունքում է ու նայում է, չի տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտավանությամբ զգեստավորվածներին խոնարհեցրեց։


Ինչպե՞ս ես ասում, թե արդար ես, ու Տերը չի լսել քեզ։ Մինչդեռ հավիտենական է նա, որ մարդկանց վերևում է։


Նաև ասում ես, թե ինչո՛ւ իր ատյանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խոսքերին։


Ահա, Ամենազորը շատ մեծ է, բայց մենք չենք իմանա. նրա տարիների թիվն անսպառ է։


Ամենազորը որոտալու է իր սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։


Եվ արդ ո՞վ կարող է չափել խորխորատը։


Ես ձեզ կծանուցեմ, ինչ որ կա Տիրոջ ձեռքում, Չպիտի ստեմ Ամենակալի մոտ եղած բաների մասին։


երկնքի՛ն նայիր ու տե՛ս, նկատի՛ր ամպերը. որքա՜ն բարձր են քեզանից։


Քեզնից ո՞վ կծածկի իր միտքը, խոսք կխնայի ու կկարծի, թե կարող է թաքցնել քեզանից։ Ո՞վ կասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու զարմանալի բաներ, որոնց ես հասու չէի։


Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, Թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև Եվ շավիղներիս շուրջը գայթակղություն դրեցին։ Հանգիստ


ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ