ՀՈԲ 21:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլորը մեկտեղ կննջեն երկրի ընդերքում. և ապականությունը կծածկի նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց երկուսն էլ հողի մեջ միասին են պառկում, և նրանք որդերով են ծածկվում։ |
Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին հագեցած, իր հետ էլ ուղղվում են դեպի հող՝ ննջելու։
նրանց մեղքերը երեսով տվեցին, ցողի մշուշի նման անհայտ էլ կմնա։ Եվ թող նրան հատուցվի իր արածի համեմատ. անիրավ ամեն մարդ թող ջարդվի քայքայված ծառի պես,
և ունայնություն կա այդ ամենի մեջ։ Նույն դիպվածն է վերապահված արդարի ու ամբարիշտի, բարու և չարի, մաքուրի և անմաքուրի, զոհ մատուցողի ու չմատուցողի, ինչպես բարեգործի, այնպես էլ մեղսագործի, ինչպես երդում տվողի, այնպես էլ երդումից վախեցողի համար։
Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։
Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. քո տան տակը պիտի նեխի, իսկ վրադ որդը պիտի պատի։