Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Այժմ ես ննջած կլինեի, քուն մտած կհանգչեի

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Որովհետև եթե մեռնեի, հիմա պառկած կլինեի, կհանգչեի ու կքնեի, հետևաբար հանգիստ կլինեի.

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 3:13
22 Խաչաձեւ Հղումներ  

Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Նույնիսկ ամենաբարեկեցիկն ու հաջողակը, այնպիսին անգամ կմեռնի՝ սաստիկ անզգամ լինելով։


Ամբարիշտները կյանքները բարիքների մեջ են ավարտել, և գերեզմաններում հանգիստ ննջում են։


որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ իմ աչքերով, ոչ թե ուրիշը։ Այդպես ամեն ինչ իմ ծոցում հանգավ։


Թե համբերեմ ես, դժոխքը կդառնա իմ տունը և խավարի մեջ՝ փռված մահիճս։


երկիրն հավիտենական աղջամուղջի, որտեղ լույս չկա, ու ոչ ոք չի կարող մարդկային կյանք տեսնել»։


Ինչո՞ւ չես մոռանում իմ հանցանքները, թողություն չե՞ս տալու իմ մեղքերին։ Այժմ ահա հողին եմ դառնում ես, վաղն այլևս չեմ լինի»։


Ինչո՞ւ ծունկերի վրա առան ինձ, կամ ինչո՞ւ ծծեցի ստինքներն իմ մոր։


մինչև այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խավարչտին ու մթին,


Մերժել ես նրան իսպառ. նա անցել գնացել է. նրան դեմ ես դարձել ու այդպես արձակել։


Իմ տարիները հաշվված են արդ. բռնել եմ արդեն անդարձի ուղին»։


քանի որ գիտեմ՝ հավերժական է նա, ով երկրի վրա եղծում է ինձ՝


Բոլորը մեկտեղ կննջեն երկրի ընդերքում. և ապականությունը կծածկի նրանց։


և նրանց տունկերը լինեն ցամաքած հողի վրա. որբից խլեցին խուրձը ցորենի.


նրանց մեղքերը երեսով տվեցին, ցողի մշուշի նման անհայտ էլ կմնա։ Եվ թող նրան հատուցվի իր արածի համեմատ. անիրավ ամեն մարդ թող ջարդվի քայքայված ծառի պես,


Մի՞թե երբևէ ջրի խորքից հսկաներ կծնվեն, կամ էլ այնտեղի բնակիչներից։


Մերկ է դժոխքը նրա առաջ, և կործանումը վրան քող չունի։


Եվ թաքնվելու տեղ չեն ունենա նրանք, ովքեր անօրենություն են գործում,


Նրանք ննջել են հավիտենապես ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զենքերով. նրանց անիրավություններն էլ դրվել են նրանց ոսկորների վրա, որովհետև զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանության ժամանակ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ