27 Եվ հիմա գիտեմ, որ հանդգնությամբ հասել եք վրաս։
27 Ահա ձեր խորհուրդները գիտեմ, նաև այն հնարքները, որ իմ դեմ նյութել եք։
Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն, և այս է նրա սահմանված ունեցվածքն Այցելուից»։
Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։
Բոլորը մեկտեղ կննջեն երկրի ընդերքում. և ապականությունը կծածկի նրանց։
Հիմա դուք կասեք. «Իշխանի տունը որտե՞ղ է. ո՞ր հարկի տակ են ամբարիշտները բնակվում»։
Նա սաստիկ բարկացավ նաև նրա երեք բարեկամների վրա, քանի որ Հոբին պատասխան չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը ցույց չէին տվել։
Տերը Հոբին այս բաները ասելուց հետո դարձավ Եղիփազ Թեմնացուն. «Մեղանչեցիր դու, նաև քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։
Շարժեցիր երկիրն ու խռովեցրիր այն, Բուժի՛ր նրա հարվածները, որովհետև սասանվեց։
Հիսուսը, գիտենալով նրանց մտածումներն ու հարցերը, պատասխանեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք մտմտում ձեր սրտերում.
քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի տանջվում է բարի խղճով.