Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. քո տան տակը պիտի նեխի, իսկ վրադ որդը պիտի պատի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Մեռելների աշխարհ իջավ քո մեծափառությունը քո տավիղների հնչյունների հետ։ Ճիճուներ են սփռված քո տակ որպես անկողին, և որդերն են քո ծածկոցը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 14:11
16 Խաչաձեւ Հղումներ  

Նա երաժիշտներիդ բազմությունը ցրելու է, և քո մեջ երգի ձայներ այլևս չեն լսվելու։


Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։


Ձեր քաղաքը լցվեց գուժկաններով։ Ո՛վ պերճացյալ քաղաք, քո վիրավորները սուսերով վիրավորվածներ չեն, և քո դիակները պատերազմում ընկած դիակներ չեն։


Բոլորը մեկտեղ կննջեն երկրի ընդերքում. և ապականությունը կծածկի նրանց։


Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։


քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ձորձերի պես և ինչպես բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդից սերունդ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ