Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։
Կինն ասաց. «Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալյուրից և կուժի մեջ եղած մի քիչ յուղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հավաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ և երեխաներիս համար. այն կուտենք ու հետո կմեռնենք»։
Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն և թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին, ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մեկն է վայելելու դրանք։ Սա ևս ունայնություն է ու ծանր ցավ։