Չէ՞ որ նա ասաց ինձ՝ “Իմ քույրն է”, իսկ սա ասաց ինձ՝ “Իմ եղբայրն է”։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։
ՀՈԲ 17:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հավատարիմը թող հաստատ մնա իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերություն թող ստանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարն իր ճանապարհը պինդ կբռնի, և մաքուր ձեռք ունեցողը քանի գնա, կզորանա։ |
Չէ՞ որ նա ասաց ինձ՝ “Իմ քույրն է”, իսկ սա ասաց ինձ՝ “Իմ եղբայրն է”։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։
Սավուղի տան ու Դավթի տան միջև սաստիկ պատերազմ եղավ։ Դավթի տունը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր։
Մինչև մեռնելս էլ չեմ ասի, որ դուք իրավունք ունեք, որովհետև չեմ հրաժարվի իմ անմեղությունից։
Եվ արդարության ձայնին անսալով՝ չեմ հրաժարվի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։
թե շեղված լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս հետևից, թե իմ ձեռքով կպած լինեմ կաշառքի,
Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Ինչպես որ մրրիկն է անցնում, այնպես էլ ամբարիշտը կկորչի, իսկ արդարը հավիտյան հաստատուն կմնա։
Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։
Տեսնելով, որ Հիսուսի աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլվա էին հաց ուտում, բամբասեցին,
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.
որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։
Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։