Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Դու հաստատեցիր ծովը քո զորությամբ, Դու խորտակեցիր վիշապների գլուխները ջրերի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Հիրավի, զուր տեղն եմ իմ սիրտը սրբում և իմ ձեռքերը լվանում սրբությամբ

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:13
12 Խաչաձեւ Հղումներ  

Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։


Չասես. «Ոչ մեկին պատիժ վրա չի հասնի, մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու»։


Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կա, որ նրան մոտենանք»։


կամ՝ «Մեղանչեցի, ի՞նչ անեմ»։


Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.


Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։


Իսկ ես նման եմ Աստծու տան պտղալից ձիթենու. Հուսացի Աստծու ողորմությանը հավիտյան Եվ հավիտյանս հավիտենից։


Ո՜վ Տեր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհները Եվ քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ։


դարձյալ սաստիկ աղտեղությամբ կներկեիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով.


Եթե ասեմ, որ պիտի խոսեմ, կմոռանամ, երեսս գետին խոնարհած՝ պիտի հեծեծեմ։


Եթե ամբարշտություն էի անում, ինչո՞ւ չմեռա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ