Եթե վշտացնես իմ դուստրերին, եթե իմ դուստրերի կենդանության օրոք կանայք առնես, զգո՛ւյշ եղիր, քանի որ մարդ չկա, որ այդ բանը տեսնի, բայց Աստված վկա կլինի իմ ու քո միջև»։
ՀՈԲ 16:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա հիմա վկաս՝ երկնքում, դատապաշտպանս՝ բարձունքում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։ |
Եթե վշտացնես իմ դուստրերին, եթե իմ դուստրերի կենդանության օրոք կանայք առնես, զգո՛ւյշ եղիր, քանի որ մարդ չկա, որ այդ բանը տեսնի, բայց Աստված վկա կլինի իմ ու քո միջև»։
Աստված, որին ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, վկա է ինձ, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ՝
Բայց ես Աստծուն եմ վկա կանչում իմ անձին, որ ձեզ խնայելու համար այլևս չեկա Կորնթոս։ Ոչ թե իշխում ենք ձեր հավատի վրա, այլ գործակից ենք ձեր ուրախությանը, քանի որ հավատի մեջ հաստատուն եք։
Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։
Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,
Սամուելը ժողովրդին ասաց. «Տերը և նրա օծյալը թող վկա լինեն այսօր իմ և ձեր միջև, որ իմ ձեռքում ոչինչ չեք գտել»։ Նրանք ասացին. «Թող վկա լինեն»։