Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 25:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Արդ, մի՞թե նրանը չեն ահն ու իշխանությունը, ով բարձունքներում հաստատում է ամեն ինչ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Իշխանությունն ու վախը նրա մոտ են. նա իր բարձրերում խաղաղություն է անում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 25:2
27 Խաչաձեւ Հղումներ  

Եվ լեռներին ու բլուրներին ասում էին՝ ընկե՛ք մեզ վրա, ծածկե՛ք մեզ գահի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից,


և նրանով իր հետ հաշտեցնի ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա թափված նրա արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքի մեջ։


նրան՝ միա՛կ Աստծուն և մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծությո՜ւն, զորությո՜ւն և իշխանությո՜ւն բոլոր ժամանակներից առաջ, այժմ և բոլոր ժամանակներում։ Ամեն։


Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։


Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։


Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։


Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Եվ ահա հիմա վկաս՝ երկնքում, դատապաշտպանս՝ բարձունքում։


Բաղդատ Սովքեցին նորից խոսեց ու ասաց.


Աստված բաժին է հանել ինձ վերուստ և բավականին մեծ ժառանգություն՝ բարձունքից։


Իմացի՛ր, որ Տերը չի մերժում անմեղին. հզոր է իր զորությամբ.


Ահա Ամենազորը կզորացնի իր զորությամբ, որովհետև այն ո՞վ է, որ նրա պես ուժեղ է,


Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։


«Գիտեմ, որ ամենակարող ես, և անհնարին ոչինչ չկա քեզ համար։


Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։


Մի՞թե հավերժ մերժելու է ինձ Տերը Եվ այլևս չի շարունակելու բարեհաճել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ