Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Երկի՛ր, մի՛ ծածկիր արյունն իմ մարմնի. և տեղ չգտնվի իմ աղաղակի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 16:18
13 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,


քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկություն է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին։


Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։


Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տերը.


Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։


կամ թե Տերը ականջ կդնի՞ նրա խնդրանքներին։ Եթե մի տագնապ հասնի իր վրա,


Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։


Անիրավություն չկար իմ ձեռքին, և անարատ էր աղոթքն իմ հոգու։


Եվ ահա հիմա վկաս՝ երկնքում, դատապաշտպանս՝ բարձունքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ