ՀՈԲ 16:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ լալուց խաշվել են իմ աղիքները. մահվան ստվերն է իջել կոպերիս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։ |
Մի՛ եղեք ձիերի և ջորիների նման, որոնք ըմբռնում չունեն. Նրանց կզակը սանձով և պախուրցով պետք է ճմլել, Որ քեզ չմոտենան։
Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։
Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, այդպես էլ կանշքանա քո տեսքը մարդկանց համար և քո փառքը՝ մարդկանց որդիների համար,
Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։
Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»։