7 Բարկությունից մթնեցին իմ աչքերը. խիստ պաշարված եմ բոլորի կողմից։
7 Աչքերս տրտմությունից պղտորվել են, և մարմնիս բոլոր անդամները ստվերի պես են։
լալուց խաշվել են իմ աղիքները. մահվան ստվերն է իջել կոպերիս։
Ես հոգնեցի իմ հեծության մեջ, Ամեն գիշեր լվացի մահիճս, Իմ արցունքներով թրջեցի անկողինս։
Ահա թե ինչու ցավն առավ մեր սրտերը, ահա թե ինչու մեր աչքերին խավարը պատեց
Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։
Ձեռքը գցել է ահա ինձ վրա։ Դեմս է կանգնեցրել իմ ստությունը, երեսովս տվել պատասխաններս։
Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասվեն։
Ծածկված է մարմինս զազրելի որդերով. հողակոշտեր եմ մաշել ես՝ թարախոտ վերքերն իմ քերելով։
Սրտմտությունից աչքս խռովվեց, Եվ ես մաշվեցի Իմ բոլոր թշնամիների պատճառով։