ՀՈԲ 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի։ Արդ, հաշվված են նրա ամիսները. ժամ ես դրել, խույս չի տա երբեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։ |
Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի. պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։
«Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։
Մի նոր օրհներգ դրեց բերանս՝ մեր Տիրոջ՝ Աստծու օրհներգը։ Շատերը պիտի տեսնեն ու վախենան և հուսան Տիրոջը։
Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։
Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։
Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,
ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։
Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։
Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։