Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը ու հոգին ամեն մի մարդու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որ բոլոր կենդանի արարածների կյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 12:10
17 Խաչաձեւ Հղումներ  

Քանզի նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ «Մենք նրա զարմից ենք»։


Աստվածային հոգին է, որ ստեղծել է ինձ, և Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ։


ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի տալիս կյանք և շունչ և ամեն ինչ։


Մովսեսն ու Ահարոնը, երեսնիվայր ընկնելով, ասացին. «Ո՛վ Աստված, Աստված հոգիների ու բոլոր մարմինների, եթե մի մարդ մեղանչեց, ողջ ժողովրդի՞ վրա պիտի գա Տիրոջ բարկությունը»։


Եթե տակավին իմ մեջ է իմ շունչը, և աստվածային շունչն ապրում է իմ ռունգերի մեջ,


Արյուն դարձրեց նրանց գետերը Եվ սպանեց նրանց բոլոր ձկները։


Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։


որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։


Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։


Եվ ի՞նչ հույս ունի ամբարիշտը, որ հաստատ կմնա. գուցե Տիրոջը ապավինելով կարողանա փրկվե՞լ,


Այս ամենը սրտիս մեջ դրեցի, և սիրտս տեսավ այս ամենը. թե ինչպես և՛ արդարները, և՛ իմաստունները, և թե՛ նրանց գործերն Աստծու ձեռքում են, քանզի մարդ չի ճանաչում ո՛չ սերը և ո՛չ էլ ատելությունը։ Այս ամենը մարդու առաջ է,


Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ ստեղծեց երկինքը և կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ կա նրա վրա, շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա.


Գորտերը եռացին նրանց երկրում, Նաև նրանց թագավորների շտեմարանների մեջ։


Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ