Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։
ՀՈԲ 11:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել։ Խորն է դժոխքը. ի՞նչ կիմանաս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա երկնքի բարձրությունն ունի. դու ի՞նչ կարող ես անել։ Դժոխքից էլ խորն է նա. ի՞նչ կհասկանաս։ |
Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։
Մի՞թե նա, ով բարձունքում է ու նայում է, չի տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտավանությամբ զգեստավորվածներին խոնարհեցրեց։
Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։
օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Միայն նրա անունը բարձր եղավ. Նրան խոստովանությունը՝ երկնքում և երկրում։
ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
այլ ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։
Քանի որ եթե թաքնվեն դժոխքում, այնտեղից իմ ձեռքը դուրս կբերի նրանց, և եթե ելնեն երկինք, այնտեղից էլ կիջեցնեմ նրանց, և եթե թաքնվեն Կարմելոսի բարձունքներում, այնտեղ էլ կփնտրեմ ու կբռնեմ նրանց։