ՀՈԲ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե դու մաքուր ես պահել քո սիրտը, ձեռքդ մեկնի՛ր դեպի Աստված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե դու քո սիրտն ուղղես և ձեռքերդ դեպի իրեն տարածես, |
բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։
Եվ եթե դարձի գաս ու քո անձը խոնարհեցնես Տիրոջ առաջ, անիրավությունը հեռացրած կլինես քո հարկից։
Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։
Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, ո՞վ է քեզ նման, Հզոր ես դու, Տե՛ր, և ճշմարտությունը շուրջդ է։
Եվ Մովսեսն ասաց նրան. «Երբ դուրս գամ քաղաքից, ձեռքս կմեկնեմ առ Աստված, և որոտը կդադարի, կարկուտ ու անձրև այլևս չեն տեղա, որպեսզի դու համոզվես, որ երկիրը Տիրոջն է։
Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [𝕸 Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։