Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:8
31 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տեսնում եմ, որ այս ժողովուրդը խստապարանոց է։


Ու անապատում նրանց ասացի. “Ձեր հայրերի կարգ ու կանոնով մի՛ առաջնորդվեք, նրանց օրենքները մի՛ պահեք, նրանց ընթացքին մի՛ խառնակվեք ու մի՛ պղծվեք։


Նրանք չլսեցին, ավելի ըմբոստացան, քան իրենց հայրերը, չհավատացին Տիրոջը՝ իրենց Աստծուն։


Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։


Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։


Մի՛ նմանվեք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին Տիրոջ՝ իրենց հայրերի Աստծու դեմ, և նա կործանման մատնեց նրանց, ինչպես դուք տեսնում եք։


Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրվանից ի վեր, ինչ այն ծանուցվեց ձեզ։


Տերն ինձ ասաց. “Մեկ երկու անգամ ասել եմ քեզ ու կրկին ասում եմ. Տեսա այդ ժողովրդին. այդ ժողովուրդը խստապարանոց է։


Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Զգո՛ւյշ եղեք, որ այլ պատուհաս չբերեմ ձեր գլխին և կոտորեմ ձեզ։ Արդ, հանե՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, և ցույց կտամ ձեզ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։


և քեզ կտանի այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Բայց ես չեմ գա ձեզ հետ, որովհետև խստապարանոց ժողովուրդ եք, որ չլինի թե ճանապարհին ձեզ կոտորեմ»։


Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,


քանզի ժողովուրդն անհավատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետևել Աստծու օրենքին։


Ուղիղ ճանապարհով նրանց առաջնորդեց, Որ գնան իրենց բնակության քաղաքը։


Աստվա՛ծ, դու ճանաչեցիր իմ անզգամությունը, Եվ իմ հանցանքները քեզնից չծածկվեցին։


Իսկ եթե դու մաքուր ես պահել քո սիրտը, ձեռքդ մեկնի՛ր դեպի Աստված։


բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտն ուղղել են Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն փնտրելուն, թեև ըստ սրբարանի օրենքի՝ մաքրված չեն»։


Սակայն տակավին պաշտամունքի բարձունքներ կային, և ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն։


բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։


Ռոբովամը չարիք գործեց, որովհետև նրա սիրտը հակված չէր Տիրոջը փնտրելուն։


իսկ դուք, որ հարեցիք Տիրոջը՝ ձեր Աստծուն, բոլորդ էլ կենդանի եք մնացել մինչ այսօր։


ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։


Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.


Այն օրվանից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից, այդպես վարվեցին նրանք ինձ հետ մինչև այսօր. լքեցին ինձ ու ծառայեցին օտար աստվածների։ Նույնպես և քեզ հետ են վարվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ