Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [𝕸 Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:3
40 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է. “Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես և միայն նրա՛ն պիտի պաշտես” (Բ Օր. 6.13)»։


մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։


Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։


Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետևիր ու նրա՛ անունով երդվիր։


ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։


Արդ, դուք վախեցե՛ք Տիրոջից, ծառայե՛ք նրան շիտակությամբ և արդարությամբ, հեռացրե՛ք օտար աստվածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում և Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։


«Արդ, հեռացրե՛ք ձեզանից օտար աստվածներին և ձեր սիրտը Տիրոջը՝ Իսրայելի Աստծո՛ւն դարձրեք»։


Հոգի է Աստված, և նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։


Տիրոջից՝ քո Աստծուց, երկնչի՛ր, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով,


և ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դառնան իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով, քեզ աղոթք անեն՝ դառնալով դեպի իրենց հայրերին տրված երկիրը, քո ընտրած քաղաքն ու քո անունով իմ կառուցած տունը,


«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։


«Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ իրենց սրտերը շատ հեռու են ինձնից.


Իսրայելի որդիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել և պաշտեցին Բահաղի կուռքերին, Աստարովթին, Ասորիքի աստվածներին, Սիդովնի աստվածներին, Մովաբի աստվածներին, Ամովնի աստվածներին և այլազգիների աստվածներին։ Նրանք լքեցին Տիրոջը և չպաշտեցին նրան։


Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։


Հակոբն իր ընտանիքի անդամներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց ասաց. «Դե՛ն նետեք ձեզ մոտ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր զգեստները։


Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,-


Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։


Մարդ ինչ դրել է սրտում, իրեն է վերաբերում, և Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։


բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։


Եվ նրանք իրենց միջից հանեցին օտար աստվածներին և միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտվեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցավեց Իսրայելի տառապանքի համար։


Կկործանվի Սամարիան, որովհետև ընդդիմացավ իր Աստծուն. սրով կընկնեն, նրա կաթնակերները քարի կզարնվեն, և նրա հղիները կպայթեն։


բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտն ուղղել են Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն փնտրելուն, թեև ըստ սրբարանի օրենքի՝ մաքրված չեն»։


լքեցին նրան և պաշտեցին Բահաղին ու Աստարտի կուռքերին։


Սավուղի զենքերը դրեցին Աստարտի տանը և նրանց մարմինները կախեցին Բեթսանի պարսպից։


Գաղաադի կեսը Աստարովթով, Եդրայինը, Բասանում Օվգի թագավորության քաղաքները տրվեցին Մանասեի որդի Մաքիրի որդիներին՝ Մանասեի կես ցեղի որդիներին, ըստ իրենց տոհմերի։


որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։


Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թե ես եմ Տերը. նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված, որպեսզի նրանք իրենց ամբողջ սրտով ինձ դառնան։


թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։


Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տերը, Ամենակալն Աստված. դարձի եկե՛ք, հեռացե՛ք ձեր ընթացքից, ձեր բոլոր ամբարշտություններից, ձեր երեսը դեպի ի՛նձ դարձրեք։


Այնտեղ ձեր նեղության ժամանակ կգտնեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, եթե փնտրեք նրան ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։


Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին և Բահաղի կուռքերին պաշտեցին.


այլ Տիրոջից՝ ձեր Աստծուց երկնչեք։ Նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիներից։


Բեթելի բարձունքում գտնվող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամը, այս բարձր զոհասեղանը ևս կործանեց. նրա քարերը ջարդուփշուր անելով՝ փոշու վերածեց, իսկ պաշտամունքի սյունը այրեց։


Սակայն տակավին պաշտամունքի բարձունքներ կային, և ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն։


«Եթե Իսրայելը վերադառնալու է դեպի ինձ, թող վերադառնա,- ասում է Տերը,- եթե հանուն Երուսաղեմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի կուռքերի անունները, վախենա ինձնից


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ