Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 12:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի գործում, խիստ կպատժվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 Իսկ այն ծառան, որ իր տիրոջ կամքն իմանալով՝ ոչինչ չի պատրաստի և ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 12:47
14 Խաչաձեւ Հղումներ  

Ով գիտի, թե ի՛նչ է բարեգործությունը, և բարիք չի անում, նրա համար դա մեղք է։


Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք՝ “Տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում”»։


Ով անարգում է ինձ ու իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ դատելու է նրան. այն խոսքը, որ ես խոսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը։


Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։


Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։


չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։


Պետրոսն ասաց. «Տե՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թե՞ բոլորի համար»։


այդ ծառայի տերը կգա չսպասված օրը և չիմացած ժամին. նրան շատ խիստ կպատժի և կգցի այն վայրը, որտեղ պատժվում են անհավատները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ