Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։
ՀԵՍՈՒ 2:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երիքովի թագավորը մարդ ուղարկեց, ու Ռահաբին ասացին. «Դո՛ւրս հանիր այն մարդկանց, որոնք եկել են քեզ մոտ և գիշերը մտել են քո տունը, որովհետև եկել են այս երկիրը հետախուզելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։ |
Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։
Ամովնացիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ, Դավիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները։ Դավիթն իր իշխաններին քեզ մոտ է ուղարկել լրտեսելու համար»։
Աբեսաղոմի ծառաները եկան այդ կնոջ մոտ՝ նրա տուն, և հարցրին. «Աքիմաասն ու Հովնաթանը որտե՞ղ են»։ Կինը նրանց պատասխանեց. «Գետից այն կողմ անցան»։ Նրանք փնտրեցին նրանց և չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ։
Ամովնի իշխաններն ասացին Անանին. «Քո հոր հիշատակը մեծարելո՞ւ համար է Դավիթը մխիթարողներ ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ նրա ծառաները քեզ մոտ են եկել, որ հետախուզեն քաղաքները և ծանոթանան երկրին»։
«Հայհոյող մարդուն հանե՛ք բանակատեղիից դուրս, և բոլոր վկաները թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, և ապա ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։
Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս՝ ձեզ մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։
Երբ նրան բռնեց, բանտ դրեց և յուրաքանչյուրը չորս զինվորից բաղկացած չորս խմբի հանձնեց, որ պահպանեն նրան, որովհետև կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։
Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, երկու զինվորների միջև քնած էր, իսկ պահապանները դռան առաջ պահպանում էին բանտը։
Այդպես էլ արեցին. հինգ թագավորներին՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Ոդողոմի թագավորին, քարայրից հանեցին ու տարան նրա մոտ։
Երիքովի թագավորին լուր տվեցին և ասացին. «Այս գիշեր այստեղ Իսրայելի որդիներից մարդիկ են մտել երկիրը հետախուզելու»։
Կինը, որ մինչ այդ երկու մարդկանց առնելով՝ թաքցրել էր, նրանց ասաց. «Ինձ մոտ մարդիկ մտան, բայց ես չգիտեի, թե որտեղի՛ց են։
Սիսարան նրան ասաց. «Դու կանգնի՛ր վրանի դռան մոտ, և եթե մեկը քեզ մոտ գա և քեզ հարցնի ու ասի, թե՝ այդտեղ մարդ կա՞, կասես՝ չկա»։ Եվ կինը ծածկեց նրան իր ծածկոցով։