Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Աբեսաղոմի ծառաները եկան այդ կնոջ մոտ՝ նրա տուն, և հարցրին. «Աքիմաասն ու Հովնաթանը որտե՞ղ են»։ Կինը նրանց պատասխանեց. «Գետից այն կողմ անցան»։ Նրանք փնտրեցին նրանց և չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:20
9 Խաչաձեւ Հղումներ  

իսկ եթե հետ դառնաս քաղաք և Աբեսաղոմին ասես՝ “Քո եղբայրներն անցան, հայրդ՝ արքան էլ հուզված անցավ ինձանից հետո, և արդ, քո ծառան եմ, արքա՛, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛”,- այդ ժամանակ կկարողանաս խափանել Աքիտոփելի խորհուրդները։


Մանկաբարձները փարավոնին ասացին. «Եբրայուհիները եգիպտացի կանանց նման չեն. մանկաբարձները դեռ չհասած՝ նրանք արդեն ծննդաբերում են»։ Եվ շարունակում էին ծննդաբերել։


Մի՛ գողացեք, մի՛ ստեք, ոչ մեկը մյուսին թող չզրպարտի։


Սիսարան նրան ասաց. «Դու կանգնի՛ր վրանի դռան մոտ, և եթե մեկը քեզ մոտ գա և քեզ հարցնի ու ասի, թե՝ այդտեղ մարդ կա՞, կասես՝ չկա»։ Եվ կինը ծածկեց նրան իր ծածկոցով։


Դավիթը եկավ Նոմբա՝ Աքիմելեք քահանայի մոտ։ Նրան տեսնելով՝ Աքիմելեքը զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ