Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ամովնացիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ, Դավիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները։ Դավիթն իր իշխաններին քեզ մոտ է ուղարկել լրտեսելու համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ Ամմոնի որդիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը քո առաջ քո հորը մեծարելու համար է մխիթարողներ ուղարկել քեզ մոտ։ Չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել՝ քաղաքն իրենց աչքով տեսնելու, լրտեսելու և այն կործանելու համար»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:3
6 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ ձեր եղբորը բերի, իսկ դուք կմնաք արգելարանում, մինչև որ պարզվի՝ ճի՞շտ եք ասում, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում, երդվում եմ փարավոնի արևով, որ դուք լրտեսներ եք»։


Հովսեփը հիշեց իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։


Մի՞թե չգիտես Ների որդի Աբենների չարությունը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը և տեղեկանալու այն ամենին, ինչ դու անում ես»։


Ամովնի իշխաններն ասացին Անանին. «Քո հոր հիշատակը մեծարելո՞ւ համար է Դավիթը մխիթարողներ ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ նրա ծառաները քեզ մոտ են եկել, որ հետախուզեն քաղաքները և ծանոթանան երկրին»։


անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում,


միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ