Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Կինը, որ մինչ այդ երկու մարդկանց առնելով՝ թաքցրել էր, նրանց ասաց. «Ինձ մոտ մարդիկ մտան, բայց ես չգիտեի, թե որտեղի՛ց են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 2:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Եղիսեեն ասաց թշնամու զորքին. «Այս չէ ճանապարհը, և այս չէ քաղաքը, եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին փնտրում եք»։ Տարավ նրանց Սամարիա


Մանկաբարձները փարավոնին ասացին. «Եբրայուհիները եգիպտացի կանանց նման չեն. մանկաբարձները դեռ չհասած՝ նրանք արդեն ծննդաբերում են»։ Եվ շարունակում էին ծննդաբերել։


Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։


Երիքովի թագավորը մարդ ուղարկեց, ու Ռահաբին ասացին. «Դո՛ւրս հանիր այն մարդկանց, որոնք եկել են քեզ մոտ և գիշերը մտել են քո տունը, որովհետև եկել են այս երկիրը հետախուզելու»։


Առավոտյան աղջամուղջին՝ դարպասը բացվելու ժամանակ, այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Հետապնդե՛ք նրանց, գուցե հասնեք»։


Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ նզովված պիտի լինի Զորությունների Տիրոջից։ Ազատե՛ք միայն պոռնիկ Ռահաբին և այն ամենը, ինչ նրա տանը կա, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին։


Պոռնիկ Ռահաբին, նրա հայրական տունը և նրա ամբողջ ունեցվածքը փրկեց Հեսուն։ Ռահաբը բնակվեց Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև թաքցրեց այն հետախույզներին, որոնց Հեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը հետախուզելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ