և պատվիրեց այն, որ Աղեղնավորության երգ է կոչվում, ուսուցանել Հուդայի որդիներին։ Այն գրված է Ուղղության գրքում։
ՀԵՍՈՒ 10:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ արեգակն ու լուսինը կանգնեցին անշարժ իրենց տեղերում, մինչև որ Աստված նրանց թշնամիներից վրեժն առավ։ Չէ՞ որ այս գրված է «Ուղղության գրքում»։ Եվ արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և մեկ ամբողջ օր չշարժվեց դեպի արևմուտք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Մի՞թե սա գրված չէ Ուղիղի գրքում. «Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ»։ |
և պատվիրեց այն, որ Աղեղնավորության երգ է կոչվում, ուսուցանել Հուդայի որդիներին։ Այն գրված է Ուղղության գրքում։
Եզեկիան ասաց. «Ստվերի տասը աստիճան առաջ շարժվելը բնական բան է։ Ո՛չ, այդպես թող չլինի, ստվերը թող տասն աստիճան հետ դառնա»։
Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։
“Ահավասիկ ես հետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստվերը. քո տան տասը աստիճաններով ներքև իջած շողքը ես տասը աստիճանով հետ եմ շրջելու”»։ Եվ շողքը բարձրացավ տասը աստիճան, հասավ այնտեղ, ուր ստվերն էր իջել։
Նրա առջև երկիրը կխռովվի, և երկինքը կշարժվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։
Արեգակը բարձրացավ, և լուսինը մնաց իր ընթացքի մեջ։ Քո նետերը կգնան լույսով, քո զենքերի փայլատակումների փայլով։
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։
Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։
Արեգակը խավարի պիտի փոխակերպվի, լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։
Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ հետո, որ Աստված լսեր մարդու ձայնը, որովհետև Տերն Իսրայելի հետ միասին պատերազմեց։
Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։
Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։
Եվ տեսա, որ երբ բացեց վեցերորդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ, արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։
Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։
Սամփսոնն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Տե՛ր, զորությունների՛ Տեր, հիշի՛ր ինձ և զորացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստվա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրեժս լուծեմ այս այլազգիներից»։