Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ հետո, որ Աստված լսեր մարդու ձայնը, որովհետև Տերն Իսրայելի հետ միասին պատերազմեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Դրա նման օր չէր եղել ո՛չ առաջ և ո՛չ հետո, որ Տերը մի մարդու լսեր։ Տերն ինքը պատերազմեց Իսրայելի կողքին։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերը՝ մեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ, ինչպես որ ձեր աչքի առջև դա արեց եգիպտացիների երկրում,


Տե՛րը պիտի պատերազմի ձեր փոխարեն, իսկ դուք լռե՛ք»։


Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։


Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջևից, որովհետև Տերը՝ Աստված, ինքն էր պատերազմում ձեզ հետ միասին։


Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։


“Ահավասիկ ես հետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստվերը. քո տան տասը աստիճաններով ներքև իջած շողքը ես տասը աստիճանով հետ եմ շրջելու”»։ Եվ շողքը բարձրացավ տասը աստիճան, հասավ այնտեղ, ուր ստվերն էր իջել։


Ապա Հեսուն և նրա հետ ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։


Նա կապեց նրանց կառքերի անիվները, և սկսեցին դժվարությամբ շարժվել։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք Իսրայելի որդիներից, որովհետև Տերն է նրանց փոխարեն պատերազմում եգիպտացիներիս դեմ»։


Եվ Տերը կելնի ու պատերազմ կտա այդ ազգերի դեմ, ինչպես պատերազմի օրը՝ իր ճակատամարտի օրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ