Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եզեկիան ասաց. «Ստվերի տասը աստիճան առաջ շարժվելը բնական բան է։ Ո՛չ, այդպես թող չլինի, ստվերը թող տասն աստիճան հետ դառնա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:10
9 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան ասաց. «Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ՝ թող չլինի»։


Եսայի մարգարեն դիմեց Տիրոջը, և ստվերը տասն աստիճան հետ դարձավ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով։


Եսային ասաց. «Սա է նշանը Տիրոջ կողմից, որ Տերն իր խոսքը կկատարի. արևի ստվերը տասն աստիճան առաջ պիտի շարժվի»։


Այս բոլորը դեռ չնչին բան է Տիրոջ համար։ Նա մովաբացիներին ձեր ձեռքն է մատնելու,


Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։


Այն օրը, երբ Տերը՝ Աստված, ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբավոնում, և նրանք ջախջախվեցին Իսրայելի առաջ, Հեսուն խնդրեց Տիրոջը. «Թող արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելովնի ձորի դիմաց»։


Եվ արեգակն ու լուսինը կանգնեցին անշարժ իրենց տեղերում, մինչև որ Աստված նրանց թշնամիներից վրեժն առավ։ Չէ՞ որ այս գրված է «Ուղղության գրքում»։ Եվ արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և մեկ ամբողջ օր չշարժվեց դեպի արևմուտք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ