Կողոսացիներին 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որդինե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։ |
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։
Եվ մենք ամեն բանում, ինչ պատվիրել էր մեզ, ականջ դրեցինք մեր հայր Հոնադաբի՝ Ռեքաբի որդու ձայնին,- թե՛ մենք և թե՛ մեր կանայք, թե՛ մեր տղաներն ու աղջիկները,- որ մեր բոլոր օրերում գինի չխմենք,
քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,
Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։
պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.18, 17, 19-20, 16) և «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։
Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Իսկ ես ամեն ինչ ունեմ և առատության մեջ եմ. լիացած եմ այն ամենով, որ ստացա ձեզնից Եպափրոդիտոսի ձեռքով, որ անուշահոտություն է, զոհ՝ ընդունելի ու հաճելի Աստծուն։
ապրելու Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, պտղաբեր դառնալու բոլոր բարի գործերում և աճելու Աստծու գիտությամբ։
Ծառանե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր երկրավոր տերերին, ոչ թե ցուցադրական ծառայությամբ, կեղծավորաբար, այլ անկեղծ սրտով՝ երկյուղ կրելով Տիրոջից։
Հորդորի՛ր ծառաներին, որ ամեն ինչում հնազանդ լինեն իրենց տերերին և գոհացնեն նրանց, չհակառակվեն,
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։