20 Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքները և մի՛ մերժիր մորդ խրատը։
20 Որդյա՛կ իմ, պահի՛ր քո հոր պատվիրանները և մի՛ մերժիր քո մոր ուսուցումը։
Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։
«Անիծյալ լինի նա, ով կանարգի իր հորը կամ իր մորը»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Լսի՛ր, որդյա՛կ, քեզ ծնող հորը և մի՛ արհամարհիր քո մոր ծերությունը։
Չար ծնունդն անիծում է իր հորը և չի օրհնում իր մորը։
«Եթե մեկն ունի անհնազանդ ու անզգամ որդի, որն իր հորն ու մորը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց,
Եվ մենք ամեն բանում, ինչ պատվիրել էր մեզ, ականջ դրեցինք մեր հայր Հոնադաբի՝ Ռեքաբի որդու ձայնին,- թե՛ մենք և թե՛ մեր կանայք, թե՛ մեր տղաներն ու աղջիկները,- որ մեր բոլոր օրերում գինի չխմենք,
Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին,
որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը,
նայում է անմիտ պատանիներին և ընտրում մի երիտասարդի,