7 Հակոբն էլ, անսալով իր հոր ու մոր խոսքերին, գնաց Ասորիների Միջագետք,
7 և որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու իր մորը ու գնաց Փադան-Արամ,
Որդինե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։
որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի» (Ելք 20.12)։
Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։
Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։
Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, և մի՛ մերժիր մորդ պատվիրանները,
Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Արդ, լսի՛ր իմ խոսքը, որդյա՛կ. վե՛ր կաց, գնա՛ Միջագետք՝ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։
Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։
Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին՝ գնալու Ասորիների Միջագետք և այնտեղից կին առնելու, և թե ինչպե՛ս հայրը Հակոբին օրհնելիս պատվիրեց՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես»,
հասկացավ, որ քանանացիների դուստրերը հաճելի չեն իր հոր՝ Իսահակի աչքին։