Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։
Կողոսացիներին 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատավճռի ձեռագիրը, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, |
Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։
«Սա այն մարդն է, որ Աստծուն իրեն օգնական չարեց, Այլ իր հույսն իր մեծ հարստության վրա դրեց Եվ զորացավ իր նանրությամբ»։
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։
Նրանք պիտի ասեն. “Նրա առաջ բացե՛ք ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»։
Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրվածքը ջնջի-մաքրի նզովքի հանդիմանության ջրի մեջ,
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
Եթե մեռաք Քրիստոսի հետ և բնության տարերային ուժերի իշխանությունից դուրս եկաք, ինչո՞ւ եք այս աշխարհում ապրողների նման հետևում մարդկանց կողմից տրված պատվիրաններին ու վարդապետություններին.
Անօրենության խորհրդավոր ուժն արդեն գործում է, բայց չպիտի հայտնվի, մինչև մեջտեղից չվերցվի նա, ով այժմ նրան զսպում է։
Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։