Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ Թեսաղոնիկեցիներին 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Անօրենության խորհրդավոր ուժն արդեն գործում է, բայց չպիտի հայտնվի, մինչև մեջտեղից չվերցվի նա, ով այժմ նրան զսպում է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որովհետև անօրենության խորհուրդն արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է։

Տես գլուխը Պատճենել




Բ Թեսաղոնիկեցիներին 2:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն ես քաջ գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։


Եվ այժմ դուք ինքներդ գիտեք, թե ինչն է նրան զսպում, որ հայտնվի իր ժամանակին։


Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։


Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ, ըստ այսմ, ինչպես լսել եք, Նեռը գալու է. արդեն իսկ եկել են բազում նեռեր, և հենց դրանից կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։


Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ. այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել եք, թե եկել է, և արդեն իսկ աշխարհում է։


Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն. «Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների»։


Հրեշտակն ինձ ասաց. «Ինչի՞ վրա զարմացար, ես քեզ կասեմ խորհուրդը կնոջ և նրան կրող այդ գազանի, որ ունի յոթ գլուխ և տասը եղջյուր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ