Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 5:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրվածքը ջնջի-մաքրի նզովքի հանդիմանության ջրի մեջ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Քահանան այս անեծքը կգրի մի գրքում, ապա այն լեղի ջրով կջնջի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 5:23
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։


Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար,


Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։


Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։


«Սա այն մարդն է, որ Աստծուն իրեն օգնական չարեց, Այլ իր հույսն իր մեծ հարստության վրա դրեց Եվ զորացավ իր նանրությամբ»։


Դպրապետին։ Դավթի՝ սաղմոս իմաստության,


երնե՜կ Տիրոջ ձեռքը հատուցեր ինձ, կամ եթե մեկից առած մուրհակը,


թե այսպես է ասում Տերը. “Ահա ես այդ տեղի վրա չարիք պիտի բերեմ, այն ամենը, ինչ գրված է Հուդայի արքայի առջև ընթերցված այդ գրքում։


Ուրեմն գրե՛ք օրհներգության այս խոսքերը, դրանք սովորեցրե՛ք Իսրայելի որդիներին, դրանք դրե՛ք նրանց բերանը, և այդ օրհներգությունն Իսրայելի որդիների մեջ ինձ համար վկայություն թող լինի։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը ջնջելու եմ երկրի վրայից՝ երկնքի ներքո»։


Նզովքի ջուրը թող լցվի քո որովայնը, ուռեցնի քո որովայնը և քայքայի քո զիստերը”։ Կինը թող պատասխանի. “Թող լինի, թող լինի”։


ապա նզովքի հանդիմանության այդ ջուրը թող տա կնոջը խմելու, որպեսզի նրա մեջ լցվի նզովքի հանդիմանության ջուրը։ Խմելուց առաջ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ